Դաշտ գյուղի դպրոցում դասապրոցեսը տապալված է. Անահիտ Բախշյան

ԿԳՆ կրթության տեսչական մարմնի կառավարման խորհրդի անդամ Անահիտ Բախշյանն  Facebook-ի իր էջում գրառում է կատարել՝ ահազանգելով Դաշտ գյուղի դպրոցում դասապրոցեսի տապալման մասին.


«Արմավիրի մարզպետ պարո՛ն Մաթևոսյան, որքան հնարավոր է պատկերացնել ինձ ուղղված զանգերից, այս պահին Դաշտ գյուղի դպրոցում տապալված է դասապրոցեսը, պատճառը երեկվա Ձեր հրամանն է, կարծում եմ Դուք անձամբ Ձեր ներկայությամբ և տնօրենին ազատելու Ձեր հիմնավորմամբ պիտի խաղաղեցնեք թե՛ աշակերտներին, թե՛ գյուղի ժողովրդին: Դաշտ գյուղի ժողովուրդը, մանկավարժներն ու ծնողները Ձեզանից պետք է լսեն, թե ինչու եք երեկ ազատել դպրոցի տնօրենին, կարծում եմ ճիշտ եք արել, բայց անհրաժեշտ է հասարակության առաջ այդ որոշումը հիմնավորել: Ինձ զանգել են թե՛ դպրոցի մանկավարժները, ովքեր ողջունում են Ձեր որոշումը, թե՛ ծնող, ով չի ողջունում, բայց երևույթների մասին էր այդ ծնողը պատմում, որոնք միայն տնօրենի վատ կառավարման մասին էին վկայում:

Այդ տնօրենին ես գիտեմ նախորդ ավագ դպրոցից, որին խայտառակ կերպով հանեցին, իսկ մարզպետ Ղահրամանյանը նրան տեղավորեց իր ենթակայության դպրոցում: Այլևս նան հանդուրժել չի կարելի, մանկավարժին նվաստացնող տնօրեններին հանդուրժել չի կարելի:
Քա՛յլ արեք դեպի ժողովուրդ, սիրելի՛ս»:

Այս թեմայով
am