Յուրի Խաչատուրովը՝ ՀԱՊԿ նախագահության մասին

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ինչպես արդեն հայտնի է, ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնից ազատված Յուրի Խաչատուրովը նախօրեին վերադարձել է Հայաստան: Հիշեցնենք, որ Յուրի խաչատուրովի նկատմամբ մարտի 1-ի քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել ՀՀ սահմանադրական կարգը տապալելու համար:

«Ժողովուրդ» թերթը փորձեց կապ հաստատել վերջինիս հետ պարզելու համար, թե նա մարտի մեկի հետ կապված ինչ ելք է կանխատեսում եւ ըստ նրա` Հայաստանը ՀԱՊԿ-ում նախագահող երկիր կմնա արդյոք: Սակայն Խաչատուրովը հրաժարվեց որեւէ հարցի պատասխանելուց` ռուսերեն ասելով. «Я не буду говорить, все!»:

Մանրամասն` թերթի այօսրվա համարում 

 

Այս թեմայով
am