Աննա Հակոբյանը կրկին կմնեկնի Մոսկվա

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը, առաջիկայում մեկնելու է Մոսկվա: Այս մասին հայտնում է  Русарминфо-ն: Ըստ աղբյուրի՝ Աննա Հակոբյանը մեկնելու է հաջորդ շաբաթվա սկզբին, որտեղ մի շարք հանդիպումներ է ունենալու ռուսական պաշտոնատար անձանց հետ, որոնք ԱՊՀ տարածքում համակարգում են հումանիտար ոլորտի աշխատանքները:

Կայքը՝ հղում անելով ՀՀ-ում իր դիվանագիտական աղբյուրներին, գրում է, որ Աննա Հակոբյանը Մոսկվայում հանդիպելու է նաև խոշոր հիմնադրամների ղեկավարների հետ, որոնք զբաղվում են տարբեր սոցիալական նախագծերով՝ նպատակ ունենալով «Իմ քայլը» հիմնադրամի հետ համագործակցության եզրեր գտնել:

Սա Աննա Հակոբյանի երրորդ այցն է Մոսկվա:

Այս թեմայով
am