Փաշինյանին օդի պես պետք է ուժեղ ընդդիմություն խորհրդարանում. Սարգսյան

Պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը Facebook-ի իր էջում գրել է.

«Փաշինյանին օդի պես պետք է ուժեղ ընդդիմություն խորհրդարանում, առաջին հերթին` Ղարաբաղի հարցում իր վրա անխուսափելի դարձող միջազգային ճնշմանը դիմակայելու համար:

Խորհրդարանական դիվանագիտությունը նաև արտաքին քաղաքականության հզոր գործիք է: Իսկ անվտանգության և պաշտպանության հարցերում պարզապես անհրաժեշտ է որոնել վերկուսակցական, կոնսենսուսային որոշումներ և լուծումներ: Դա հնարավոր է միայն կառուցողական և փորձառու թիմի հետ բանավեճի և փոխգործակցության միջոցով»:

Այս թեմայով
am