Այդ մարդիկ, այնուամենայնիվ, ներկայացնում են համայնք և իրենց վստահում են. Ալեն Սիմոնյանը՝ ՔՊ ցուցակում ներգրավված ՀՀԿ-ական պատգամավորների մասին

«Ռեյտինգային ընտրակարգը, որը մենք այդքան ակտիվ քննադատում ենք և ճիշտ ենք անում, այնուամենայնիվ, ունի մի դրական գործոն, որ  այս համակարգը հնարավորություն կտա տեսնել, թե քաղաքացին ինչ գնահատական է տալիս կոնկրետ այս գործչին, այս մարզպետի գործունեությանը: Դրանից կարելի է հետևություններ անել»,- այս մասին «Շանթ» ՀԸ–ի «Հեռանկար»-ի տաղավարում ասել է ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը:

«Իմ քայլը» դաշինքի նախընտրական ցուցակում արդեն հայտնի է, որ ՀՀԿ ճամբարից երկու հոգի ընդգրկվելու են և այս առթիվ Սիմոնյանը նշեց, որ իրենք կարծում են, որ այդ մարդիկ, այնուամենայնիվ, ներկայացնում են համայնք և իրենց վստահում են:

«Թե իրենց գործողությունները հեղափոխությունից հետո և թե այս ընթացքում, որ ԱԺ-ն գործում է, այդ վստահությունը, այնուամենայնիվ, կա»,- ասել է Ալեն Սիմոնյան:

Այս թեմայով
am