Բելգիան Ղարաբաղը որպես Ադրբեջանի մաս է ճանաչել. Report

Բելգիայի արտաքին գործերի նախարարությունը արձագանքել է Բելգիայի խորհրդարանական Ժան-Ժակ Ֆլուի վերջերս կատարած արցախյան այցին:

Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝ Բելգիայի ԱԳՆ-ն ասել է, որ պատգամավորի այցը մասնավոր նախաձեռնություն է եւ չի արտահայտում պետության դիրքորոշումը:

Բելգիայի արտաքին գործերի նախարարությունը արձագանքել է Բելգիայի խորհրդարանական Ժան-Ժակ Ֆլուի վերջերս կատարած արցախյան այցին:

«Բելգիայի համար Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի տարածք է, որը միակողմանիորեն հայտարարել է իր անկախությունը եւ չի ճանաչվել միջազգային հանրության կողմից»,-հաղորդում է Report.az-ը:

Բելգիայի ԱԳՆ-ն նաեւ նշել է, որ իշխանությունները կողմ են ղարաբաղյան հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելու ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին:

Նշենք, որ Բելգիայի պատգամավոր Ժան-Ժակ Ֆլուն այլ խորհրդարանականների հետ միասին այցելել է Արցախ 2018 թվականի հոկտեմբերի վերջին:

Այս թեմայով
am