Իրանը պատրաստ չէ բանակցությունների սեղանի շուրջ նստել. Մայք Պոմպեո

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոնպեոն հայտնել է, որ Իրանը պատրաստ չէ բանակցությունների սեղանի շուրջ նստել իրենց հետ: Այս մասին հայտնի է դարձել ԱՄՆ-ի պետքարտուղարության պաշտոնական կայքում հրապարակված Պոմպեոյի վերջին հարցազրույցից, հայտնում է Gazeta․ru-ն:

«Մենք դեռևս որևէ ազդանշան չենք ստացել, բայց հույս ունենք, որ նրանք (Իրանի իշխանությունները-խմբ.) կանեն դա»,- ասել է Պոմպեոն:

Նա նաև հայտարարել է, որ Իրանի ժողովուրը ցանկություն ունեն, որ իրենց երկրի իշխանությունները բանակցություններ սկսեն ամերիկյան կողմի հետ:

Այս թեմայով
am