Տույը միակ քրեական հեղինակությունը չէ ում անունը կապվում է Նիկոլ Փաշինյանի թիմի հետ

Այսօր մամուլում հրապարակումներ եղան, որ Երեւանի Քանաքեռ-Զեյթուն համայնքն ընդգրկող ընտրատարածքում ՔՊ-ն մտադիր է առաջադրել հայտնի քրեական հեղինակություն Տույի քրոջը:

ՔՊ-ից դեռ չեն արձագանքել հրապարակմանը, բայց Քանաքեռցի Տույի և Նիկոլ Փաշինյանի քաղաքական թիմի կապի մասին առաջին անգամ չէ, որ գրվում է: Ավելին Տույը այնքան վստահ է իր քայլերում, որ անգամ հրապարակային է ի ցույց դնում իր աջակցությունը:

Պետք է հիշել, որ սեպտեմբեր ամսին, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այցելել էր Տավուշի մարզ և հանդիպել գործարարների հետ հանդիպմանը, առաջին շարքում նստած էր նաև Արթուր Ղազարյանը` Տույը:

Տույը միակ քրեական հեղինակությունը չէ ում անունը կապվում է Նիկոլ Փաշինյանի թիմի հետ: Փաստորեն ստացվում է, որ Փաշինյանը դեմ լինելով Սերժ Սարգսյանի իշխանությունների համագործակցությանը կողմ է իր  «գողականերն» ունենալուն:

Լուսանկարը Փաշինյանի հետ գործարարների հանդիպումից, կարմիր վերնաշապիկովը Տույն է

Գրում է՝ politik,am-ը

Այս թեմայով
am