ՀԱՊԿ նոր քարտուղարի մասին որոշումը կկայացվի դեկտեմբերի 6-ին, Սանկտ Պետերբուրգում

ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարները կազմակերպության գլխավոր քարտուղարի թեկնածության հարցով որոշում կկայացնեն դեկտեմբերի 6-ին, Սանկտ Պետերբուրգում։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է ՏԱՍՍ—ը։

Նրա խոսքով՝ մինչ այդ գլխավոր քարտուղարի ժամանակավոր պաշտոնակատար կլինի Վալերի Սեմերիկովը։

Հիշեցնենք, որ այսօր Աստանայում անցկացվում է ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարների գագաթնաժողովը, որի ժամանակ պետք է քննարկվեր ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղարի հարցը Յուրի Խաչատուրովի հետկանչից հետո։

Այս թեմայով
am