ՀՀԿ-ն դահլիճ լցնելու խնդի՞ր է ունեցել. ինչու է համաժողովը վերջին պահին դարձել խորհրդի նիստ

ՀԺ-ին մանրամասներ են հայտնի դարձել, թե ինչու է ՀՀԿ-ն վերջին պահին նախատեսված համաժողովը փոխարինել խորհրդի նիստով: Բանն այն է, որ ՀՀԿ կենտրոնական կառույցը չի կարողացել համաժողովին ապահովել տարածքային եւ մարզային կառույցների ներկայացուցիչների ներկայությունը: Խոսքը հարյուրավոր կուսակցականների մասին է, որոնք ներկա են եղել ՀՀԿ 16-րդ համագումարին: Այսինքն, ՀՀԿ-ն համալիրի դահլիճը լցնելու խնդիր է ունեցել:

ՀՀԿ-ականները որոշել էին նաեւ, որ պետք է համաժողովը ցուցադրական լինի՝ մասնակիցների թվաքանակով, ովքեր գովելու էին ՀՀԿ-ական էլիտային: Ինչպես նաեւ ամրապնդելու էին այն թեզը, որ ՀՀԿ-ն միակ եւ անկրկնելի ընդդիմությունն է օրվա իշխանության համար:

Մեզ հասած այն տեղեկությունը, որ համաժողովի գաղափարը խորհրդի նիստի գաղափարով է փոխարինվել մարդաքանակի պատճառով, փորձեցինք ճշտել ՀՀԿ կազմակերպչական հարցերի պատասխանատու Ռուբեն Թադեւոսյանից: Սակայն նա հարցին պատասխանել չցանկացավ, մասնավորապես, առաջարկեց ավելի ուշ կապ հաստատել իր հետ, բայց հետո զանգերին չպատասխանեց:

Ի դեպ, երեկ, երբ ՀԺ-ն ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովից հետաքրքրվել է՝ հնարավո՞ր է, որ խորհրդի նիստի ժամանակ կուսկացության նախագահի տեղակալի փոփոխություն լինի, մասնավորապես, առաջին տեղակալ Կարեն Կարապետյանին փոխարինի Վիգեն Սարգսյանը, Շարմազանովն ասել էր. «Վիգեն Սարգսյանը կարողա՞ այլ կուսակցությունից է: Վիգեն Սարգսյանը մեր կուսակցականն է, չենք քննարկել, կքննարկենք՝ կտեսնենք: Նման որոշումները խորհրդի նիստով ենք իրականացնում: Կուսակցութան նախագահի տեղակալներն ընտրվում են խորհրդի նիստով: Ցանկացած խորհրդի նիստով կարող ենք ընտրել»,- ասաց Շարմազանովը:

Գրում է՝ armtimes.com

Այս թեմայով
am