Հայտնի է` ով կղեկավարի «Իմ քայլը» դաշինքի նախընտրական շտաբը

Դեկտեմբերի սկզբին Հայաստանում կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցող «Իմ քայլը դաշինքի նախընտրական շտաբը կղեկավարի ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանը: Այս մասին Պապիկյանը տեղեկացրել է ֆեյսբուքյան իր էջում կատարած գրառմամբ:

«Սիրելի հայրենակիցներ, տեղեկացնում եմ, որ գալիք խորհրդարանական ընտրություններում պատիվ ունեմ ղեկավարելու «Իմ քայլը» դաշինքի նախընտրական շտաբը։ Այս պատասխանատու և պարտավորեցնող գործում մեր ստանձնած առաքելությունը մեկն է. ապահովել ազատ և արդար ընտրություններ և ամրագրել Հայաստանի Հանրապետության քաղաքացու վերջնական հաղթանակը»,- գրել է Պապիկյանը:

 

Այս թեմայով
am