ՀԱՊԿ-ում քննարկում են Թուրքիայի և Իրանի ներառման հարցը

Աստանայում այսօր տեղի ունեցող ՀԱՊԿ գագաթնաժողովում քննարկվող 24 հարցերի թվում կարևորների թվում է նշվել նաև կառույցի ընդլայնման հնարավորությունը: Ռուս ռազմական փորձագետ, ՀԱՊԿ ոչ պաշտոնական խոսափող համարվող Իգոր Կորոտչենկոն հայտարարել է, որ կառույցի նոր հնարավոր անդամների և դիտորդների թվում մի քանի երկրների անուններ են նշվում:


«Առաջինն Ուզբեկստանն է, որը Աֆղանստանի հարևանությամբ է և վահանի դեր է կատարում այդ երկրից եկող ահաբեկչական վտանգների դեմ: Այդ առումով շատ կարևոր է, որ Ուզբեկստանը ՀԱՊԿ-ում ստանա դիտորդ երկրի հնարավորություն»,- ասել է Կորոտչենկոն:

Մյուս թեկնածու երկիրը Իրանն է, որը վերջերս բացահայտ հայտարարել է ՀԱՊԿ-ի հետ ռազմական համագործակցության ցանկության մասին: ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի ղեկավար Վյաչեսլավ Վոլոդինը լրագրողներին Աստանայում ասել է, որ Իրանը ունի բոլոր հնարավորությունները՝ դիտորդի կարգավիճակ ստանալու կառույցում, մանավանդ պաշտոնական Թեհրանը նման ցանկություն հայտնել է:

ՀԱՊԿ կուլիսներում քննարկվում է նաև Թուրքիայի և Թուրքմենստանի հետ գործակցության հարցը: Երկու երկրների հետ էլ կառույցի երկրների մեծ մասը ցանկություն ունի աշխատել գործընկերոջ կամ գոնե դիտորդի մակարդակում:

Հիշեցնենք, որ Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում այսօր մեկնարկել է ՀԱՊԿ գագաթնաժողովը, որին մասնակցում է նաև ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:


ՀԱՊԿ այսօրվա գագաթնաժողովում քննարկվելու է նոր գլխավոր քարտուղարի հարցը, քանի որ Յուրի Խաչատուրովը նոյեմբերի 2-ին պաշտոնանկ է արվել ՀՀ պահանջով:

Այս թեմայով
am