Արշակյանը չի բացառում, որ արտահերթ ընտրություններին կլինի «Իմ քայլը» դաշինքի ընտրական ցուցակում

Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանը չբացառեց, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններին կլինի «Իմ քայլը» դաշինքի ընտրական ցուցակում:


Նախարարի պաշտոնակատարը կառաջադրվի ռեյտինգային ընտրակարգով՝ Երևանի Դավիթաշեն, Աջափնյակ և Արաբկիր համայնքներն ընդգրկող ընտրատարածքում։

«Քարոզարշավին ես ինչ-որ կերպ կմասնակցեմ՝ աշխատանքային ժամերից դուրս և արձակուրդի շրջանում»,- ասաց Հակոբ Արշակյանը։

Այս թեմայով
am