ՀԱՊԿ նախագահությունը Ղազախստանից փոխանցվել է Ղրղզստանին

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության նախագահությունը Ղազախստանից փոխանցվել է Ղրղզստանին, այս մասին տեղեկացնում է ru.sputniknews.kz-ը:

Ինչպես ավելի վաղ հայտնել է tert.am-ը, այսօր Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում մեկնարկել է ՀԱՊԿ գագաթնաժողովը, որին մասնակցում են կառույցի անդամ երկրների ղեկավարները, այդ թվում՝ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը: 

Հայտնի է, որ նիստի ընթացքում պետք է քննարկվի ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղարի նշանակման հարցը, ինչպես նաև ստորագրվի շուրջ 20 փաստաթուղթ, ներառյալ՝ ՀԱՊԿ-ի հավաքական անվտանգության խորհրդի ամփոփիչ հռչակագիրը:

 

 

 

 

 

Այս թեմայով
am