Ձեր ի՞նչ գործն է՝ ստանում է տնօրենը X կամ Y. «Գազպրոմ Արմենիա»-ի գլխավոր տնօրենը՝ լրագրողներին

Այսօր խորհրդարանում «Գազպրոմ Արմենիա»-ի գլխավոր տնօրենին լրագրողները հարցեր են ուղղել աշխատավարձերի վերաբերյալ.


«Բնակչությունը, այդ թվում լրագրողները, ես, բոլորս վճարում ենք «Գազպրոմ Արմենիա»-ի աշխատակիցներին միջին ամսական կտրվածքով 227 հազար դրամ»:

Հարցին՝ ղեկավարությունն ինչքա՞ն է ստանում, «Գազպրոմ Արմենիա» ընկերության գլխավոր տնօրեն Հրանտ Թադևոսյանն այսպես է արձագանքել.

«Ղեկավարների աշխատավարձն այս 227 հազար դրամի մեջ է: Ձեզ կոնկրետ պետք է իմանալ տնօրենն ու փոխտնօրենն ինչքա՞ն են ստանում, որպեսզի ի՞նչ անեք: Նպատակը ո՞րն է: 227 հազար դրամ եք վճարում, դա ձեր ի՞նչ գործն է, ստանում է տնօրենը, ենթադրենք X կամ Y: Աշխարհում կոռեկտ չէ ընդհանրապես մարդուն հարցնել՝ քո աշխատավարձը ինչքա՞ն է», – ասել է Հրանտ Թադևոսյանը:

Լրագրողների այն նկատառմանը, որ բանվորները չնչին գումարներ են ստանում, իսկ տնօրեններն՝ աստղաբաշխական աշխատավարձեր, «Գազպրոմ Արմենիա» ընկերության գլխավոր տնօրենն այսպես է արձագանքել.

«Բոլորն են ձգտում գալ «Գազպրոմ Արմենիա»-ում աշխատելու», – հավելել է Թադևոսյանը:

Լրագրողներն այս դեպքում էլ ասել են, թե այդ դեպքում ինչպես է ստացվում, որ «Գազպրոմ Արմենիա»-ի գլխավոր տնօրենը վատ վիճակից է խոսում.

«Աշխատավարձերն առանձին հոդված են, ներդրումներ կատարելը և մյուսներն այլ հոդված են», – ասել է Թադևոսյանը՝ հավելելով, որ իր ղեկավարած կառույցում շռայլություններ չկան:

Այս թեմայով
am