Ամուլսարի ոսկին միայն այսօրվա շահը չէ. Վարդան Պետրոսյանը տեսաուղերձ է հղել

«Հայկական բնապահպանական ճակատ»-ը Ամուլսարի պահպանության համար սոցիալական հոլովակների շարք է սկսել, որում հայտնիները խոսում են Ամուլսարի պահպանության անհրաժեշտության մասին:


#SaveAmulsar արշավի շրջանակում տեսաուղերձով է հանդես եկել հայտնի դերասան Վարդան Պետրոսյանը՝ անդրադառնալով Ամուլսարի հանքի շահագործմանը:

«Ես կարծում եմ, որ Աստված մարդուն և բնությանը ստեղծել է այնպես, որ նրանք իրար հետ ապրեն հաշտ, խաղաղ, իրար սիրելով, իրար փայփայելով: Ես գիտեմ, երբ մարդը բնության հետ ապրում է այդպես՝ փայփայելով բնությանը, սիրելով այն, նա բնությունից ստանում է շատ մեծ պարգևներ: Բնությունն ամեն ինչ ունի մարդուն տալու, շռայլելով տալու: Միայն թե նա իր նկատմամբ պահանջում է բարի և սիրով լի վերաբերմունք: Ամուլսարի հետ կապված մենք գործ ունենք շատ վտանգավոր մի գործոնի հետ: Կոչ եմ անում այն մարդկանց, ովքեր պատասխանատու են այս հարցում, վերանայել իրենց վերաբերմունքը, զգույշ լինել, հասկանալ այն պատասխանատվությունը, որ իրենց կրում են այս հարցում: Ամուլսարի ոսկին միայն այսօրվա շահը չէ, դա նաև վաղվա վտանգված օրն է»,- ասել է նա:

 

 

Այս թեմայով
am