ՔՊ-ի ցուցակը ձեզ դուր կգա. Արայիկ Հարությունյանը՝ Տույի քրոջ, Նահապետ Գևորգյանի որդու՝ ՔՊ ցուցակում լինել-չլինելու մասին

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակը ձեզ դուր կգա: Այս մասին այսօր Կառավարությունում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ ԿԳ նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը, պատասխանելով հարցին, թե արդյոք քրեական հեղինակություն Քանաքեռցի Տույի քույրը լինելու է ՔՊ ցուցակում.«Երբ որ դուք մեր ցուցակը տեսնեք, այն ձեզ դուր կգա»:

Հարցին,թե ինչո՞ւ է ցուցակն իրենց դուր գալու Արայիկ Հարությունյանն ասաց.«ՔՊ ցուցակում ընդգրկվող թեկնածուները պետք է ունենան քաղաքական որոշակի հետագիծ, պրոֆեսիոնալ հմտություններ, Ազգային ժողովում իրենց հմտությունները կիրառելու կարողություն»։

Հարցին, թե Նահապետ Գևորգյանի որդին լինելո՞ւ է ՔՊ ցուցակում,Արայիկ Հարությունյանն ասաց.«Ես նման տեղեկություն չունեմ»:

Հարցին, թե հնարավոր է , որ նախկինում ՀՀԿ-ին ձայն բերողները լինեն ՔՊ-ի ցուցակում, ինչպես օրինակ Սամվել Ալեքսանյանն է, Արայիկ Հարությունյանն ասաց.« Մեկ գրեթե համապետական ընտրության հավասար ընտրություն Երևանում անցկացվել է, դուք նման բան տեսե՞լ եք: Վստահաբար այստեղ էլ չեք տեսնի»:

 

Այս թեմայով
am