Աննա Հակոբյանը հանդիպել է զոհված զինծառայողների մայրերի հետ

«Փորձենք ձեր ներկայացրած խնդիրներին երկարաժամկետ լուծում գտնել»,- ասել է վարչապետի պաշտոնակատարի տիկին Աննա Հակոբյանը զոհված զինվորներից մի քանիսի մայրերի հետ հանդիպման ժամանակ: Այս մասին տեղեկացանք ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատարի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի մամուլի քարտուղար Արփինե Զարգարյանի Facebook-ի  էջից։
«Պարույր Մելքոնյան, Խաչատուր Բադասյան, Բագրատ Ալեքսանյան, Կարեն Գալստյան, Արմեն Հովհաննիսյան, Հրաչ Սարգսյան, Ժորա Խանոյան, Շիրազ Բարսեղյան, Արարատ Խանոյան. նրանք մի քանիսն են այն հերոս տղաներից, որոնք իրենց կյանքի գնով պաշտպանել են մեր հայրենիքի սահմաններն ու զոհվել հանուն մեր խաղաղության:

Նոյեմբերի 7-ին տիկին Հակոբյանի գրասենյակում հյուրընկալվեցին այս հերոսների մայրերը: Տիկին Հակոբյանի առաջարկով նրանցից յուրաքանչյուրը պատմեց իր զոհված որդու պատմությունը, կիսվեց իր առօրյա հոգսերով ու վշտով:

«Փորձենք ձեր ներկայացրած խնդիրներին երկարաժամկետ լուծում փնտրել և հնարավորության դեպքում դիմենք համապատասխան մարմիններին՝ հարցին ճիշտ ընթացք տալու համար: Այս պահին ոչինչ խոստանալ չեմ կարող, սակայն բարձրացրած բոլոր հարցերով կզբաղվենք»,- ասաց տիկին Հակոբյանը:

ՀՀ վարչապետի պաշտոնակատարի տիկին Աննա Հակոբյանի գրասենյակն արդեն զբաղվում է հանդիպման ավարտին գրանցած հարցերով»,- ասված է հրապարակման մեջ:

Այս թեմայով
am