ՀՀ գազատարների մեծ մասը շահագործվում է 30–50 տարի, ուստի ներդրումներն ուղղված են եղել մաշված ակտիվները նորերով փոխարինմանը. «Գազպրոմ Արմենիա»-ի տնօրեն

Հայաստանում գազի մատակարարման հիմնական ծավալն իրականացվում է Ռուսաստանից: Վրաստանի գազափոխադրման համակարգում առկա տեխնիկական խնդիրները մեծ ազդեցություն ունեն ՀՀ գազամատակարարման հուսալիության վրա: 

Այս մասին ՀՀ Ազգային ժողովի քննիչ հանձնաժողովում հայտարարեց «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ վարչության նախագահ, գլխավոր տնօրեն Հրանտ Թադևոսյանը:

«Նախկինում, ինչպես գիտեք, Հայաստան գազ էր մատակարարվում Ադրբեջանից: 1992թ.-ի ընթացքում անհրաժեշտ էր տեղափոխել գազամատակարարման մուտքը: Մենք իրականացրինք 15 կիլոմետրանոց հատվածի կառուցում: Շատ սեղմ ժամկետներում արեցինք, նորմերի շեղմամբ, որպեսզի Վրաստանից գազ մատակարարվի»,- ասաց նա:

Հ. Թադևոսյանը նշեց, որ գազատարները շահագործվում են ավելի քան 30 տարի, իսկ 200 կմ-ն՝ ավելի քան 50 տարի:

«Մի շարք պատճառներով դրանք բավարար չեն եղել տեխնիկական կանոնակարգով պահանջվող նորմերի համապատասխանեցմանը: Գազատարների մեծ մասը շահագործվում է 30-ից 50 տարի, ուստի ներդրումներն ուղված են եղել գոյություն ունեցող համակարգի պահպանմանը, անխափան գազամատակարարում ապահովելուն, մաշված ակտիվները նորերով փոխարինմանը»,- նշեց «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ վարչության նախագահը:

Նա հայտնեց, որ 2002թ.-ից 2017թ.-ը իրականացվել են շուրջ 350 ԱՄՆ դոլարի ներդրումներ:

 

Այս թեմայով
am