Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը:

 

«Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքով սահմանված՝ արտահերթ ընտրությունների նախապատրաստման և անցկացման գործառույթները կազմակերպելու նպատակով կառավարությունն ընդունել է Ազգային ժողովի 2018 թ. դեկտեմբերի 9-ին կայանալիք արտահերթ ընտրությունների նախապատրաստման և անցկացման ծախսերը ֆինանսավորելու մասին որոշում: Ըստ այդմ՝ ԱԺ արտահերթ ընտրությունների  նախապատրաստման և անցկացման ծախսերը ֆինանսավորելու համար ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովին կհատկացվի 2,707.144.2 հազար դրամ, ՀՀ արդարադատության նախարարությանը՝ 10,000,0 հազար դրամ, ՀՀ ոստիկանությանը՝ 234,224.8 հազար դրամ:

 

Արարատ Միրզոյանը հավելել է, որ բացի նշված գումարից, ընտրությունների կազմակերպման և անցկացման համար Հայաստանին ֆինանսական աջակցության ծրագիր է իրականացնում նաև միջազգային հանրությունը՝ ՄԱԿ-ի հովանու ներքո: «Տարբեր դոնոր-պետություններ ևս մասնակցում են այս ծրագրին և հոգում են ծախսերի մի մասը, այդ թվում՝ տեսանկարահանող սարքերի տեղադրման, զանազան ուսուցողական նյութերի հետ կապված»,- նշել է ՀՀ առաջին փոխվարչապետի պաշտոնակատարը և շնորհակալություն հայտնել միջազգային գործընկերներին:

 

 

Կբարձրանա  դեղերի հասանելիության և մատչելիության մակարդակը

 

Գործադիրը սահմանել է ՀՀ-ում դեղերի առաքմանը ներկայացվող տեխնիկական և մասնագիտական պահանջները: Հիմնավորման համաձայն՝ «Դեղերի մասին» ՀՀ օրենքով  դեղատնային գործունեության լիցենզիա ունեցող իրավաբանական անձինք կամ անհատ ձեռնարկատերերը կարող են իրականացնել դեղերի առաքում` ՀՀ օրենսդրությամբ սահմանված դեղերի առաքմանը ներկայացվող տեխնիկական և մասնագիտական պահանջներին համապատասխան: Որոշմամբ նախատեսվում է կարգավորել դեղատնից դեղերի առաքման հետ կապված հարաբերությունները: Արդյունքում ակնկալվում է դեղերի առաքմանը ներկայացվող տեխնիկական և մասնագիտական պահանջների սահմանման միջոցով կարգավորել և պատշաճ կարգով կազմակերպել առողջական խնդիրներ ունեցող պացիենտների (հենաշարժողական խնդիրներ ունեցող պացիենտներ, միայնակ ծերեր և այլն) դեղապահովումը:

 

 Պետության երաշխավորած անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների հասանելիության ապահովման նպատակով կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում: Ըստ այդմ՝ նախատեսվում է վերաբաշխումների միջոցով ծրագրերի ընդհանուր միջոցները վերաբաշխել առավել հրատապ համարվող ծրագրերի գծով առկա պահանջարկի փոխհատուցմանը: Հիմնավորման համաձայն՝ ՀՀ պետբյուջեի «Առողջապահություն» բաժնի մի շարք ծրագրերի շրջանակում իրականացված գնահատումների և փաստացի կատարողականների ուսումնասիրության արդյունքում պարզ է դարձել, որ որոշ ծրագրերի գծով առկա են թերակատարումներ, իսկ մի շարք, հատկապես հիվանդանոցային ծառայությունների մասով առկա են գերակատարումներ

Այս թեմայով
am