Հույս ունեմ՝ ոչ ոք կասկածի տակ չի դնի նմանատիպ ծրագրերի և Հայաստան-Սփյուռք երիտասարդկան կապերի խթանումը. Միրզոյան

Սփյուռքի երիտասարդների «Ներուժ» ստարտափ ծրագրի իրականացման նպատակով Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին սփյուռքի նախարարությանը 2018 թվականին կհատկացվի  81,294.0 հազար դրամ:

Դիմելով Սփյուռքի նախարարի պաշտոնակատար Մխիթար Հայրապետյանին՝ առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը նշեց, որ  հույս ունի՝ ոչ ոք կասկածի տակ չի դնի նմանատիպ ծրագրերի և Հայաստան-Սփյուռք երիտասարդկան կապերի խթանումը:

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն էլ հետաքրքրվեց, թե ինչու է նախագծում գրված պահուստային ֆոդ, եթե դա իրականցվելու է վերաբաշխման՝ խնայողությունների միջոցով:

«Որովհետև այլ հավասար պայմաններում այդ միջոցները որպես չօգտագործված միջոցներ շարունակելու էին մնալ և վերականգնել պահուստային ֆոնդը: Այստեղ, ըստ էության, նոր գերակայությամբ պայմանավորված նոր  հատկացման մասին է խոսքը և որոշումն էլ դրանով էր պայմանավորված: Այսինքն տեխնիկապես գնում է պահուստային ֆոնդ և դուրս  է գալիս»,-նշեց ֆինանսների նախարարի պաշտոնակատար Ատոմ Ջանջուղազյանը:

Այս թեմայով
am