ԱԺ հանձնաժողովում քննարկում են գազի սակագները

Երեւանում նոյեմբերի 8-ին ընթանում է գազի ու էլեկտրաէներգիայի մատակարարման եւ բաշխման համակարգի գործունեության, գազի եւ էլեկտրաէներգիայի գործող սակագների հիմնավորվածության ուսումնասիրության նպատակով ստեղծված քննիչ հանձնաժողովի նիստը։

Նիստին մասնակցում են հանձնաժողովի անդամները, ինչպես նաեւ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Վարչության նախագահ-Գլխավոր տնօրեն Հրանտ Թադեւոսյանը, Ֆինանսների եւ էկոնոմիկայի գծով գլխավոր տնօրենի  տեղակալ Կարեն Մովսեսյանը, ինչպես նաեւ ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանը։

Հանձնաժողովում քննարկվում է ՀՀ տարածքում գազի բաշխման համակարգի գործունեության հարցը, ինչպես նաեւ գազի գործող սակագների հիմնավորվածությունը։

 

Այս թեմայով
am