Հայաստան վերադարձած Խաչատուրովի մասնակցությամբ որեւէ քննչական գործողություն չի կատարվել. պաշտպան

Մարտի 1–ի գործով մեղադրյալ, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը Հայաստան է վերադարձել նոյեմբերի 4–ին։ Այս մասին  ասաց Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանը։

«Իմ պաշտպանյալի մասնակցությամբ որեւէ քննչական գործողություն չի կատարվել»,– ասաց Միհրան Պողոսյանը։

Նշենք, որ նոյեմբերի 2–ին ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովն ազատվել է զբաղեցրած պաշտոնից։

Հիշեցնենք, որ 2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երեւան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ ՀՔԾ–ում  քննվող քրեական գործով Յուրի Խաչատուրովին հուլիսի 26-ին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով` սահմանադրական կարգը տապալելու համար։ Հուլիսի 28-ին Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ Խաչատուրովը գրավի դիմաց ազատ էր արձակվել կալանքից։

Այս թեմայով
am