Տրյուդոն ներողություն է խնդրել հրեաներին Հոլոքոստից չփրկելու ու նրանց տեղափոխող նավը չընդունելու համար. տեսանյութ

Կանադայի վարչապետ Ջասթին Տրյուդոն ժողովրդի անունից պաշտոնապես ներողություն է խնդրել 1939թ. նացիստական Գերմանիայից եկած ու ֆաշիստների հետապնդումներից փախչող ավելի քան 900 հրեա տեղափոխող նավը չընդունելու համար:

Ինչպես նշում է Daily Mail-ը, խոսքը MS St. Louis նավի մասին է, որում եղել է 907 գերմանաբնակ հրեա: Հայտնի է, որ Կանադայից մերժում ստանալուց հետո նավն ուղևորվել է Կուբա ու ԱՄՆ, սակայն այդ երկրները ևս հրաժարվել են ընդունել փախստականներին:

Ի վերջո, հուսահատ հրեաները ստիպված են եղել Եվրոպա վերադառնալ, ինչի հետևանքով նրանցից ավելի քան 250-ը Հոլոքոստի զոհ է դարձել:

 

The German liner MS St. Louis was carrying 907 German Jews fleeing Nazi persecution and it also had been rejected by Cuba and the United States. The passengers were forced to return to Europe and more than 250 later died in the Holocaust

 

Այժմ Կանադայի վարչապետը պաշտոնապես ներողություն է խնդրել այդ մերժման համար:

«Հիտլերը հետևում էր՝ ինչպես ենք մենք հրաժարվում այցագիր տրամադրել այդ մարդկանց, անտեսում նրանց նամակ-խնդրանքներն ու արգելում նրանց մուտքը: Կասկած չկա, որ մեր այդ լռությունը թույլ տվեց նացիստներին «վերջնական լուծում» տալ հրեական հարցին: Մենք թույլ տվեցինք, որ մեր համայնքներում հաստատվի հակասեմականությունն ու դառնա մեր պաշտոնական քաղաքական գիծը»,-խորհրդարանում ելույթի ժամանակ ասել է Տրյուդոն՝ ընդգծելով, որ փախստականների նկատմամբ դրսևորած նման ատելությունն ու անտարբերությունն իրենց ստիպում է կիսել այդ զոհերի համար պատասխանատվությունը:

Աղբյուրը հավելում է, որ նախքան այս ելույթը Կանադայի վարչապետը հանդիպել է նավի ուղևորուհիներից մեկին՝ Անա Մարիա Գորդոնին, որի հետ քննարկել է Կանադայում հակասեմականության դեմ պայքարի միջոցները:

Երկրորդ աշխարհամարտի տարիներին նացիստական Գերմանիայի իրականացրած Հոլոքոստի հետևանքով զոհվել են միլիոնավոր հրեաներ:

 

 

Before the apology, Trudeau met with Ana Maria Gordon, a St. Louis passenger who lives in Canada, to talk about how the country could fight anti-Semitism

 

Այս թեմայով
am