Հոկտեմբերին դիմումների և գրությունների թիվը նախորդ ամսվա համեմատ ավելացել է 3432-ով. հարկադիր կատարման ծառայություն

Հարկադիր կատարման ծառայությունը տեղեկացնում է, որ 2018 թվականի հոկտեմբեր ամսվա ընթացքում ֆիզիկական և իրավաբանական անձանցից ստացվել է 13619 դիմում և գրություն: Հոկտեմբեր ամսվա ընթացքում դիմումների և գրությունների թիվը նախորդ ամսվա համեմատությամբ ավելացել է 3432-ով:

Նույն ժամանակահատվածում ընթացք է տրվել ՀՀ գլխավոր հարկադիր կատարողին հասցեագրված 50 բողոքի, իսկ թեժ գիծ ծառայության կողմից ստացվել և ընթացք է տրվել 2375 հեռախոսազանգի, որոնցից 100 զանգն է գրանցվել որպես դիմում-բողոք: Տեղեկատվություն ստանալու վերաբերյալ զանգերն ավելացել են 338-ով:

2018 թվականի հոկտեմբեր ամսին Ծառայության վարչական շենքի առաջին հարկում տեղակայված արագ սպասարկման գրասենյակ է այցելել և սպասարկվել 9091 քաղաքացի: Նշված ժամկետում ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի և գլխավոր հարկադիր կատարողի տեղակալների մոտ իրականացվել է նաև 6 քաղաքացու ընդունելություն:

Ծառայությունը տեղեկացնում է նաև, որ ներդրվել է նոր՝ 060 570 500 տեղեկատու հեռախոսահամարը, որի միջոցով կարելի է ուղիղ կապ հաստատել Ծառայության բոլոր բաժինների հետ:

Հարկադիր կատարման ծառայությունը տեղեկացնում է, որ քաղաքացիների արագ սպասարկման գրասենյակը, դրանում գործող տեղեկատու պատուհանը, ինչպես նաև դիմումների ընդունման սրահն աշխատում են առանց ընդմիջման:

 

 

 

 

Այս թեմայով

Տվյալներ չեն գտնվել...

am