Քննարկվել են պաշտպանական ոլորտում հայ-ղազախական փոխգործակցության հարցեր

 

ՀԱՊԿ անդամ պետությունների արտաքին գործերի նախարարների, պաշտպանության նախարարների խորհրդի և անվտանգության խորհրդի քարտուղարների համատեղ նիստի ծրագրի շրջանակներում նոյեմբերի 8-ին Աստանայում կայացել է ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանի հանդիպումը Ղազախստանի պաշտպանական գերատեսչության ղեկավար Նուրլան Երմեկբաևի հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվել է փոխգործակցության երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ, փոխադարձ կարևորվել է համագործակցության ընդլայնման անհրաժեշտությունը:

Կողմերը նշել են պաշտպանական ոլորտում երկու պետությունների համագործակցության բարձր մակարդակը, զինված ուժերի ստորաբաժանումների համատեղ ակտիվ մասնակցությունը օպերատիվ և մարտական պատրաստության միջոցառումներին ինչպես ՀԱՊԿ, ԱՊՀ ձևաչափերով, այնպես էլ Միջազգային բանակային խաղերի շրջանակներում:

Պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները պատրաստակամություն են հայտնել շարունակել շփումները ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության բնագավառում:

Այս թեմայով
am