Հայաստանը էկոլոգիապես ամենամաքուր երկիրն է տարածաշրջանում. հետազոտություն

Numbeo հետազոտական կայքը հրապարակել է 102 երկրների վարկանիշն ըստ էկոլոգիական աղտոտվածության ցուցանիշի: Ուսումնասիրությունների հիմքում առաջին հերթին օդի և ջրի աղտոտվածության ցուցանիշներն են:


Առաջին տեղում, այսինքն՝ աշխարհի ամենաաղտոտված երկիր է համարվել Մոնղոլիան, երկրորդ տեղում Աֆղանստանն է, ապա Մյանմարը, Բանգլադեշը, Նիգերիան:

Ցուցակի ամենավերջին տեղում, այսինքն՝ ամենամաքուր երկիր է համարվել Ֆինլանդիան, որին նախորդում են Իսլանդիան, Էստոնիան, Շվեդիան և Նորվեգիան: Հայաստանն այս ցուցակում միջին դիրք է զբաղեցնում՝ 102-ից 50-րդն է, սակայն մեր երկիրը ամենամաքուրն է համարվում տարածաշրջանում:

Իրանն այս ցուցակում 14-րդն է, Ադրբեջանը՝ 19-րդը, Վրաստանը՝ 27-րդը, Թուրքիան՝ 34-րդը, Ռուսաստանը՝ 48-րդը: Ի դեպ, Ռուսաստանի ամենաաղտոտված քաղաքը Չելյաբինսկն է, որին հաջորդում են Եկատերինբուրգը, Մոսկվան և Սանկտ Պետերբուրգը:

 

Այս թեմայով
am