Կառավարության նիստի օրակարգում է նաև «Ագրոսպասարկում» ՓԲԸ–ը լուծարելու մասին հարցը

Մեկնարկել է ժամանակավոր, համաձայնության կառավարության հերթական նիստը, որի օրակարգում 33 հարց է ընդգրկված, հարցերից 22-ը՝ չզեկուցվող:

Գործադիրը կքննարկի ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Ագրոսպասարկում» փակ բաժնետիրական ընկերությունը լուծարելու մասին, «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տաշտունի հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունը միացման ձևով վերակազմակերպելու, գույք հետ վերցնելու, Երևան քաղաքի Հանրապետության հրապարակի N 4 հասցեում գտնվող հուշարձանի փոփոխման մասին որոշման նախագծերը:

Կներկայացվեն նաև Հայաստանի Հանրապետության 2018/2019 ուսումնական տարվա ասպիրանտուրա ընդունելության՝ նպաստի ձևով ուսման վճարի փոխհատուցմամբ (անվճար), հեռակա ուսուցմամբ տեղերի բաշխումը հաստատելու մասին, Վահե Դեմիրճյանին Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների կատարման վարչություն գործուղելու մասին, իր մշտական բնակության վայրից դուրս գործուղվելիս կամ արտագնա նիստ անցկացնելիս դատավորի ծախսերը հատուցելու կարգը և չափը սահմանելու մասին որոշման նախագծերը:

 

Այս թեմայով
am