Լավ կանեն, որ իրենց կուսակցությունների ցուցակների համար մարդ գտնեն. Շարմազանով


Խոսելով մամուլում տարածված լուրերի մասին, թե ՀՀԿ-ն մեծամասնական թեկնածուների փնտրտուքի մեջ է՝ Էդուարդ Շարմազանովն ասաց, որ «այս տեղեկությունները տարածողները լավ կանեն, որ իրենց կուսակցության ցուցակների համար մարդ գտնեն»:

«ՀՀԿ-ն արժանի թեկնածուներ ունի»,- նշեց կուսակցության խոսնակը՝ ասելով, որ վերջնական որոշում դեռ չեն կայացրել, քննարկում են, բայց բոլոր տարածքներում պատշաճ ներկայություն կապահովեն:

Նա հորդորեց մի փոքր սպասել՝ ասելով, որ նոյեմբերի 11-ից 14-ն ընկած ժամանակահատվածում կհրապարակեն իրենց ցուցակը:

Ինչ վերաբերում է ընտրացուցակները թարմացնելու վերաբերյալ որոշ քաղաքական ուժերի հայտարարություններին, Էդուարդ Շարմազանովն ասաց, որ ՀՀԿ ցուցակում կլինեն և՛ ահելներ, և՛ ջահելներ, թե՛ կանայք, թե՛ երիտասարդներ, կլինեն և՛ հին դեմքեր, և՛ նոր դեմքեր: «Եթե ես կամ Աշոտյանը հին դեմք ենք, ուրեմն կլինեն հին դեմքեր, բայց նոր դեմքեր էլ կլինեն»:

Այս թեմայով
am