Իմ խոսքերում զրպարտանք չի եղել. Թորոսյանը՝ Արա Մինասյանի դեմ հարուցված գործի մասին

Առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանն  այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում խոսեց  «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի նախկին տնօրեն Արա Մինասյանի դեմ հարուցված քրեական գործին ու իր դեմ ներկայացված բողոքներին:

Պաշտոնակատարը հորդորեց  այդ հարցերով դիմել  Քննչական կոմիտեին։ «Մեզ հետաքրքրում է միայն հիմնարկների արդյունավետ կառավարումը», –ասաց նա։

Անդրադառնալով իր և նախարարության դեմ Արա Մինասյանի փաստաբանների բողոքների հիման վրա զրպարտության մեղադրանքով հարուցված երկու քրեական գործերին` Թորոսյանն ասաց. «Ես կարծում եմ, որ իմ խոսքերի մեջ զրպարտանք չի եղել, այլ եղել են գնահատականներ, որոնք ես միշտ էլ վերահաստատել եմ»։

 

Այս թեմայով
am