2019-ի բյուջեով առողջապահության ոլորտի ծախսերը կավելանան ավելի քան 10 տոկոսով. Արսեն Թորոսյան

2019 թվականին առողջապահության ոլորտին նախատեսվում է հատկացնել 88,6 մլրդ դրամ առանց կառավարման ապարատի պահպանման ծախսերի, որը կազմում է բյուջեի 5,4 տոկոսը, իսկ ՀՆԱ-ի՝ 1,31 տոկոսը: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 7-ին, ՀՀ Ազգային ժողովի առողջապահության եւ սոցիալական հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2019 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ նշեց առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանը:

Նրա խոսքով, 2018 թվականի նկատմամբ ծախսերն ավելանալու են 8,1 մլրդ դրամով կամ 10,1 տոկոսով՝ առանց վարկային եւ դրամաշնորհային միջոցների, որոնք 2019 թվականին նվազել են 2,1 մլրդ դրամով. 2018-ի նկատմամբ ծախսերը կավելանան 10,1 մլրդ դրամով:

«Առողջության առաջնային պահպանմանը կուղղվի 2019- բյուջեի հատկացումների մոտ 29,5 տոկոսը: Հանրային առողջության պահպանմանն ուղղվել է բյուջեի 5,1 տոկոս կամ 4,6 մլրդ դրամ: Միջոցների 18,6 տոկոսը մոր եւ մանկան առողջության պահպանմանը, սա 6,4 տոկոսով ավելի է 2018-ի ցուցանիշից:

Բնակչության առանձին եւ հատուկ խմբերում անպտուղ զույգերին կտրամադրվի բժշկական օգնության ծառայություններ 210 մլն դրամի սահմաններում:

Սոցիալական խմբերի առողջության պահպանմանն ուղղվել է միջոցների մոտ 21 տոկոսը կամ 18,5 մլրդ դրամ, ինչը 2018-ի ցուցանիշից ավելի է 10 տոկոսով»,-ընդգծեց Թորոսյանը:

Նրա խոսքով, 2019 թվականի բյուջեով 800 մլն դրամով կամ 72 տոկոսով ավելանալու է ուռուցքաբանական եւ արյունաբանական հիվանդությունների բժշկական ծառայությունների մատուցմանն ուղղված միջոցները:

Այս թեմայով
am