Ատամնաբույժները բողոքի ակցիա են իրականացնում Առողջապահության նախարարության դիմաց. տեսանյութ

Մի խումբ ատամնաբուժարանների ղեկավարներ և ատամնաբույժներ Առողջապահության նախարարության շենքի առջև բողոքի ակցիա են իրականացնում։ Նրանք պահանջում են վերանայել 2013թ. արտոնագրային վճարների մասին որոշումը:

Մասնակիցները ներկայացնում են Առողջապահության և Ֆինանսների նախարարությունների արձագանքները և դիրքորոշումները ատամնաբուժական ոլորտի առկա խնդիրների բարեփոխումների վերաբերյալ, ինչպես նաև հենց նախարարության շենքի առջև տեղի է ունենալու ատամնաբույժների մամուլի ասուլիսը:



Հիշեցնենք, որ «Արտոնագրային վճարների մասին» օրենքում 2013 թվական հունվարի 1-ից ուժի մեջ մտած փոփոխությունների համաձայն՝ մեկ ատամնաբուժական նստատեղի համար եռամսյակային վճարի չափը 12 հազարի դրամի փոխարեն 80 հազար դրամ է կազմում։ 

Աղբյուրը՝  tert.am
 

Այս թեմայով
am