«Մատենադարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը նոր նախագահ ունի

«Մատենադարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը նոր նախագահ ունի: Այս մասին facebook-ի իր էջում տեղեկացրել է ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը։

«Մեր օրերի լավագույն գիտնականներից Լևոն Աբրահամյանը քիչ առաջ ընտրվեց «Մատենադարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ։ Լավագույն փոփոխությունները շարունակվում են», - գրել է Արայիկ Հարությունյանը։

Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղեւոնդյանը տեղեկացրել էր, որ վարչապետի հաստատմանն է ներկայացվել Մատենադարանի խորհրդի նոր կազմը, որտեղ Լեւոն Սարգսյանն ընդգրկված չէ:

Այս թեմայով
am