Ադրբեջանում ահաբեկչական հարձակումներ են կանխվել, սպանվել է երկու ծայրահեղական

Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունը հայտնել է Գյանջա (Գանձակ- Tert.am) քաղաքում երկու ծայրահեղականի հայտնաբերման ու վնասազերծման մասին, հայտնի է, որ վերջիններս պատրաստվում էին ահաբեկչական ակտեր իրականացնել երկրում:

Ինչպես ներկայացնում է «ՌԻԱ Նովոստի»գործակալությունը, կրոնական ծայրահեղական խմբավորման հարող Ֆամիլ Ալեքբերովն ու Ռուստամ Րզաևը սպանվել են կատարված հատուկ գործողության ընթացքում: 

Նշվում է, որ նրանք դիմադրություն են ցույց տվել իրավապահներին՝ կրակ բացելով նրանց ուղղությամբ, պատասխան գործողությունների արդյունքում էլ ահաբեկիչները սպանվել են:

Հայտնի է, որ խուզարկության ընթացքում իրավապահները տարբեր տեսակի զենք ու զինամթերք են հայտնաբերել ծայրահեղականների վարած ավտոմեքենայի մեջ:

Այս թեմայով
am