Լուկաշենկոյին չեն հավատացել

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն անկեղծացել է, որ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը չի հավատացել, որ Բելառուսում բարձրակարգ ճտքավոր կոշիկներ են կարում։ «Մի անգամ նա ինձ հարցրեց, թե որտեղից եմ գնել իմ ճտքավոր կոշիկները։ Ես էլ ասացի՝ Բելառուսում եմ գնել, բելառուսական արտադրանք է։ Չհավատաց։ Որակը շատ բարձր էր»,- «ԲԵԼՏԱ» լրատվական գործակալության փոխանցմամբ ասել է Լուկաշենկոն, խոսելով տեղական արտադրության կարեւորության մասին։

Այս թեմայով
am