Կոմանդոսի սենսացիոն հայտարարությունը. Պարզվում է, որ ապրիլից առաջ, մերոնոք իմացել են հարձակման մասին…

Կոմանդոսի սենսացիոն հայտարարությունը. Պարզվում է, որ ապրիլից առաջ, մերոնոք իմացել են հարձակման մասին…

Մեր հյուրն է Արցախի Ազգային հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը` Կոմանդոսը – Սահմանին տիրող և օրեցօր աճող լարվածությունը ինչո՞վ է պայմանավորված: Ինչո՞ւ է Ադրբեջանը սրում վիճակը…

– Ադրբեջանի քաղաքականությունն է` սահմանի վրա միշտ լարվածություն պահել: Դրա համար երկու պատճառ կա…

Նախ` որպեսզի կարողանա կառավարելի պահել այն փոթորկումները, որոնք տեղի են ունենում երկրի ներսում…

Հիմա մեծապես բարձրացել է Ադրբեջանի տարածքում ապրող բնիկ ժողովուրդների ազգային ինքնագիտակցությունը…

Երկրորդ` այդ լարվածությունն ուղղված է մեր դեմ: Ադրբեջանը կարծես Թուրքիայի կցորդը լինի…

Իսկ Թուրքիան ցանկանում է իրականացնել իր երազանքը` վերացնել Հայաստանը և Ադրբեջանի տարածքով հասնել մինչև Չինաստան…

Պանթյուրքիստական այդ երազի մի մասը նրանք փոխանցել են Ադրբեջանին, որը հիմա խոսում է ոչ թե Ղարաբաղը, այլ Հայաստանը, Երևանը գրավելու մասին…

Որպեսզի մեզ ապացուցեն, որ շատ զենք ունեն, տեխնիկա ունեն, մեծ գումարներ ունեն, նույնիսկ համացանցում տեսանյութ են տեղադրել` ինչպես 20 րոպեում «ազատագրել»

Ղարաբաղը…

Նման մարդկանց հետ շատ դժվար է բանակցություններ վարել: Ու այս լարվածությունը պարույրի նման տարեցտարի ավելանում է…

– Այսօր շատերն այն կարծիքին են, որ այդ լարվածությունը կարող է հանգեցնել լայնամասշտաբ պատերազմի: Դուք դրա հնարավորությունը տեսնո՞ւմ եք…

Գրում է՝nfo24.am -ը 

Այս թեմայով
am