Դավիթ Տոնոյանը այցելել է Լիբանանում իտալական հրամանատարության ներքո ծառայություն իրականացնող հայ խաղաղապահներին

Աշխատանքային այցով Լիբանանում գտնվող ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը նոյեմբերի 2-ին այցելել է ՄԱԿ-ի UNIFIL առաքելության արևմտյան հատվածում իտալական հրամանատարության ներքո ծառայություն իրականացնող հայ խաղաղապահներին: Պաշտպանական գերատեսչության ղեկավարին ուղեկցել է Լիբանանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սամվել Մկրտչյանը։

Դավիթ Տոնոյանին զինվորական կարգով դիմավորել է իտալական բանակի բրիգադի գեներալ, Գարիբալդի բրիգադի հրամանատար Դիոդաթո Աբագնարան։ Բրիգադի հրամանատարության և խաղաղապահ առաքելությանը ներգրավված զինծառայողների մասնակցությամբ անցկացված քննարկման ընթացքում բրիգադի հրամանատարի տեղակալ, իռլանդական բանակի գնդապետ Անթոնի Մակքենան հայկական պատվիրակությանը մանրամասն ներկայացրել է բրիգադի կառուցվածքը, խնդիրները, ծառայության կազմակերպման առանձնահատկությունները։

Դավիթ Տոնոյանը զրուցել է նաև խաղաղապահ առաքելությանը ներգրավված հայ զինծառայողների հետ, շնորհակալություն հայտնել բարեխիղճ ծառայության համար։

Այս թեմայով
am