Հայկական կողմի դիրքորոշման խստացումը արագացրել է Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացը. «Կոմերսանտ»

Ռուսական  «КоммерсантЪ»-ը հոդված է հրապարակել Նիկոլ Փաշինյանի վարչապետ ընտրվելուց հետո Արցախի շուրջ տեղի ունեցած զարգացումների մասին:

«Նոր վարչապետի մոտեցումները Հայաստանի դիրքորոշումը դարձրել են ավելի կոշտ, այդ թվում՝ Ղարաբաղի պատմական՝ Արցախ անվան կիրառումը, երբ Փաշինյանը մեկնաբանում էր Ջոն Բոլթոնի հայտարարություններըՓաշինյանը նշեց, որ չի կարող լինել խնդրի այնպիսի լուծում, որը ընդունելի չէ Հայաստանի և Արցախի ժողովուրդների  համարՕգտագործելով Բաքվի համար անընդունելի պատմական անվանումը՝ Հայաստանի նոր առաջնորդը ցույց տվեց, որ ավելի ռադիկալ դիրք ունի իր նախորդների համեմատՓաշինյանը կոշտ դիրքորոշում ցուցաբերեց նաև այն ժամանակ, երբ շեշտեց, որ Արցախի իշխանությունները պետք է բանակցային կողմ հանդիսանան։ Երբ ելույթ էր ունենում ՄԱԿ-ի ամբիոնից, Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Արցախի վերադարձը Ադրբեջանին կնշանակի նոր ցեղասպանություն հայերի համար»,- նշված է հոդվածում:

Ըստ հոդվածագրի՝ հայկական կողմի դիրքորոշման խստացումը արագացրել է Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացը և ակտիվացրել ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը:

 

Այս թեմայով
am