ԱԺ միջանցքներով տոլմայի և այլ մսային ուտեսների բույր է «զվռնում»

hraparak.am -ը գրում է . Ազգային ժողովում այս պահին ուտելիքի «համով հոտեր» են տարածված։ ԱԺ միջանցքներով տոլմայի և այլ մսային ուտեսների բույր է «զվռնում»։ Պատճառը ոչ այլ ոք է, քան՝ Նիկոլ Փաշինյանը։ Նա այս պահին գտնվում է խորդհրարանում և ելույթ է ունենում հանուն նրա, որ իրեն չընտրեն։ Ու այդ ելույթից հետո ուժերը վերականգնելու համար նա պետք է սնվի։

Ու որպես ի պաշտոնե հատուկ անձ՝ նա պետք է սնվի հատուկ պայմաններում և հատուկ նրա համար պատրաստված ճաշատեսակներով։ Դրա համար էլ մոտ երկու ժամ է՝ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի խոհարարները Նիկոլ Փաշինյանի համար կերակուր են պատրաստում, որը նրան կմատուցվի ԱԺ մեծ մասնաշենքում գտնվող ճաշասրահում, երբ ընդմիջում հայտարարվի

Այս թեմայով
am