Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Թրամփին Փիթսբուրգի սինագոգում ողբերգության կապակցությամբ

Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին Փիթսբուրգի սինագոգում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ, որի հետեւանոքով զոհվել են մեկ տասնյակից ավելի մարդիկ: Ցավակցական հեռագրում, մասնավորապես, ասված է.

«Խոր ցավով տեղեկացանք Փիթսբուրգի սինագոգում մեկ տասնյակից ավել անմեղ մարդկանց կյանքը խլած հարձակման մասին։

Խստորեն դատապարտում ենք բռնության ու անհանդուրժողականության այս զազրելի դրսեւորումը եւ մեր համերաշխությունը հայտնում աշխարհում այլատյացության դեմ միասնական պայքար մղելու կոչերին։

Հայաստանի ժողովրդի եւ անձամբ իմ անունից խորին ցավակցություն եմ հայտնում Ձեզ եւ ամերիկյան ողջ ժողովրդին։ Խնդրում եմ սփոփանքի եւ տոկունության խոսքեր փոխանցել զոհվածների եւ վիրավորների հարազատներին»։

Այս թեմայով
am