Ախալքալաքում տեղի ունեցած միջադեպը սադրանք էր. Հենզել Մկոյան

«Ախալքալաքում տեղի ունեցած միջադեպն «Ազգային շարժման» և Գրիգոլ Վաշաձեի շտաբի անդամների կողմից կազմակերպված ու կառավարվող սադրանք էր»,-Ախալքալաքի քաղաքապետարանում երեկվա իրադարձությունները մեկնաբանելիս հայտարարել է Նինոծմինդայի և Ախալքալաքի պատգամավոր Հենզել Մկոյանը:

Նրա խոսքերով՝ իր իրավասությունը հաստատվում է համացանցով տարածված տեսանյութով, երբ մանրամասն երևում է, թե ինչպես են Վաշաձեի շտաբի անդամները հարձակվում Մկոյանի ընտանիքին պատկանող բենզալցակայանի աշխատողների վրա՝ նախագահի թեկնածու Սալոմե Զուրաբիշվիլիին աջակցելու համար: Ոչնչացրել են նրա ընտրապաստառները, լցակայանի աշխատակիցներին սպառնացել ֆիզիկական հաշվեհարդարով:

«Սա ինքնաբուխ հարձակում չէր միայն մեկ օբյեկտի վրա: Նույն ավտոմեքենայով տեղաշարժվող անձինք նման հարձակում են իրագործել նաև այլ բենզալցակայանների վրա: Իսկ այսօր՝ այն բանից հետո, երբ իմ կողմնակիցները հարձակվողներից պահանջել են բացատրություն, ի պատասխան կրկին ստացել են սպառնալիք և վիրավորանք, որը վերաճել է ֆիզիկական առճակատման»,- հայտարարել է խորհրդարանի անդամ Հենզել Մկոյանը:

Այս թեմայով
am