Այսօր Վրաստանում նախագահ են ընտրում

Այսօր Վրաստանում նախագահական ընտրություններ են։ Ընտրատեղամասերն արդեն բացվել են, քվեարկությունը սկսված է։ Նախագահի պաշտոնին հավակնում է 25 թեկնածու։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն։Այսօր Վրաստանում նախագահական ընտրություններ են։ Ընտրատեղամասերն արդեն բացվել են, քվեարկությունը սկսված է։ Նախագահի պաշտոնին հավակնում է 25 թեկնածու։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն։

Սրանք ուղիղ քվեարկությամբ վերջին ընտրություններն են։ 6 տարի անց պետության ղեկավարին կընտրեն 300 պատվիրակներ։

Քաղաքագետները նախագահի պաշտոնի հիմնական հավակնորդ են համարում ԱԳ նախկին նախարար, անկախ թեկնածու Սալոմե Զուրաբիշվիլիին, ով վայելում է իշխող «Վրացական երազանք» կուսակցության աջակցությունը, և Սաակաշվիլիի նախկին դաշնակից, «Ուժը միասնության մեջ է» միացյալ ընդդիմության թեկնածու Գրիգոլ Վարշաձեին։

Երկրում բացվել է 3705 ընտրատեղամաս։ 41 երկրներում բացվել են 55 տեղամասեր։

Ընտրությունները ցանկացած դեպքում կճանաչվեն կայացած, քանի որ մասնակցության շեմ սահմանված չէ։ Հաղթող կդառնա այն թեկնածուն, որը կհավաքի նվազագույն 50 տոկոս +1 ձայն։

 

Այս թեմայով
am