Մենք երբեք Ուկրաինա չենք գա տանկերով. Լուկաշենկո

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ասել է, որ Բելառուսն երբեք ռազմական սպառնալիք չի լինի Ուկրաինայի համար: Այդ մասին նա ասել է Գոմելում շրջանների ֆորումի ժամանակ. հայտնում է Белта-ն:

«Ես ցանկանում եմ, որ դուք իմանաք մեր դիրքորոշումը՝ եթե մենք հյուսիսից գանք էլ ձեզ մոտ, ապա միայն կոմբայններով, տրակտորներով, տրոլեյբուսներով ու ավտոբուսներով: Մենք երբեք չենք գա տանկերով»,- ասել է Լուկաշենկոն:

 «Մենք չենք խնդրում դառնալ միջնորդ, խաղաղապահ: Մենք պարզապես ձեզ համար անհանգստանում ենք: Ու եթե մենք կարող ենք ինչ-որ բան անել ձեզ համար, ապա պատրաստ ենք»,- հավելել է նա:

Այս թեմայով
am