Անջելինա Ջոլին Պերուում հանդիպել է նախագահի և Վենեսուելայից ներգաղթյալների հետ (լուսանկարներ)

Հոլիվուդյան գերաստղ Անջելինա Ջոլին, որը նաև ՄԱԿ-ի ներգաղթյալների հարցերով հատուկ դեսպանն է, այցելել է Պերու, որտեղ հանդիպել է երկրի նախագահ Մարտին Վիսկարայի հետ:

Ինչպես նշում է Daily Mail-ը, դերասանուհին հանդիպել է նաև տնտեսական ճգնաժամի հետևանքով Վենեսուելայից Պերու արտագաղթած ներգաղթյալների հետ:

Ջոլին խոստովանել է, որ ուղղակի ապշել է՝ նման տեսարանի ականատես դառնալով:

«Տվյալ տարածաշրջանում պատմության մեջ խոշորագույն զանգվածային գաղթն է տեղի ունենում: Ճգնաժամային իրավիճակն ավելի շոկային է դառնում, երբ գիտակցում ես, որ այն հնարավոր էր կանխել»,-հայտարարել է Ջոլին:

Դերասանուհին Վիսկարայի հետ քննարկել է միգրացիոն ճգնաժամի լուծման ուղիները:

«Այսքան մարդկանց հանդիպելուց, նրանց հետ զրուցելուց հետո, ինձ համար ակնհայտ է, որ արտագաղթը նրանց ընտրությունը չէ: Ես պատմություններ եմ լսել այն մասին՝ ինչպես են մարդիկ մահանում սովից, դեղերի բացակայությունից, նրանք ենթարկվում են բռնության և հետապնդումների»,-նշել է Ջոլին:

Հայտնի է, որ 2015թ. ի վեր Վենեսուելայից արտագաղթել է 2,6 մլն մարդ, որից 400.000-ն ապաստանել է Պերուում:

Angelina Jolie visited Lima, Peru as a UNHCR Special Envoy this week to address the 'shocking' Venezuelan refugee crisis. Jolie pictured above with Peru's Foreign Minister Nestor Popolizio in a joint press conference on Tuesday

Jolie spent three days visiting migrants in shelters and stopped at the border crossing

On Tuesday she said: 'The crisis is all the more shocking for being predictable and preventable'

Jolie also met with Peru's President Martin Vizcarra to talk about potential solutions to migrant crisis

In her speech on Tuesday she said: 'After having spoken to so many people it's clear to me, very clear, that this is not a movement by choice'

She spent three days in Peru visiting refugees and migrants arriving into the country 

Այս թեմայով
am