Սոլակ գյուղում մոտ 60 անձ «օգնել» է ընտրողներին․ Aravot.am

Կոտայքի մարզի Սոլակ գյուղում, որտեղ այսօր ևս ՏԻՄ ընտրություններ են, խնդրահարույց դեպք է գրանցվել: «Իրազեկ քաղաքացիների միավորում» հ/կ ծրագրերի ղեկավար Դանիել Իոաննիսյանն Aravot.am-ին հայտնեց, որ ի սկզբանե չեն նախատեսել Սոլակում դիտորդական առաքելություն կատարել, բայց փոխել են որոշումը, քանի որ համայնքներում «օգնողներով ընտրողները» շատ են եղել:

«Գալիս է օգնող ու ասում, որ պետք է օգնի, այսինքն՝ քաղաքացին ինքը չի ասում, որ, օրինակ, լավ չի տեսնում և օգնության կարիք ունի: Ընտրական հանձնաժողովի նախագահն էլ պատշաճ գործողություններ չի ձեռնարկում, որպեսզի ընտրողն ինքնուրույն ընտրի: Սովորաբար մի քանիսն են լինում, բայց այս դեպքում նման թիվը տարօրինակ է: Չի կարող 50-60 օգնող լինել»,-ընդգծեց նա:

Ընդ որում, ըստ Դանիել Իոաննիսյանի, ոչ բոլոր ընտրողներն են իսկապես օգնության կարիք ունեցել. «Ընտրելու իրավունք ունեցող 700 քաղաքացուց հիսունից ավելին՝ մոտ վաթսուն հոգի, «օգնող»-ով է եկել»: Մեր զրուցակցի փոխանցմամբ՝ Հրազդանի Վանատուր թաղամասի ընտրատեղամասերից մեկում ևս օգնողները մեծ թիվ են կազմել. «Հրազդանում մեկ այլ դեպք էլ ենք արձանագրել, երբ քաղաքապետի թեկնածու Սևակ Միքայելյանի («Ելք» դաշինքի պատգամավոր Սասուն Միքայելյանի որդին է) վստահված անձանց թիվը երկուսն է եղել, մինչդեռ օրենքը մեկն է պահանջում: Մյուս վստահված անձը դուրս է հրավիրվել տեղամասից»:

 

Այս թեմայով
am