Անձն առանց ընտրողի մտել է քվեախցիկ և քվեարկել նրա փոխարեն. Անկախ դիտորդ

Ե՛վ Հրազդան, և՛ Վաղարշապատ քաղաքներում արձանագրվել է մի քանի դեպք, երբ որպես օգնող գրանցված անձը առանց ընտրողի մտել է քվեախցիկ և քվեարկել նրա փոխարեն և առանց նրա հետ խորհրդակցելու։ Այս մասին հայտնում է Անկախ դիտորդն իր ֆեյսբուքյան էջում։ՀՀ Ընտրական օրենսգրքի 67-րդ հոդվածի 9-րդ մասը սահմանում է, որ «Քվեաթերթիկն ինքնուրույն լրացնելու հնարավորություն չունեցող ընտրողն իրավունք ունի հանձնաժողովի նախագահին տեղեկացնելուց հետո քվեարկության խցիկ հրավիրելու այլ անձի, որը չպետք է լինի ընտրական հանձնաժողովի անդամ, վստահված անձ, դիտորդ, զանգվածային լրատվության միջոցի ներկայացուցիչ, այցելու: Անձն իրավունք ունի օգնելու քվեաթերթիկն ինքնուրույն լրացնելու հնարավորություն չունեցող միայն մեկ ընտրողի: Բացի նշված դեպքից, քվեաթերթիկը լրացնելիս քվեարկության խցիկում այլ անձի ներկայությունն արգելվում է»։

Այս թեմայով
am