Հոգումդ անթեղված են բազմահատոր պատմություններ ու հիշողություններ, որոնք վկայությունն են մեր լինելության ու կենսապատումի․ «Երկիր Ծիրանիի» շնորհավորանքը

«Երկիր Ծիրանի» կուսակցությունը շնորհավորել է Երևանի տոնը։«Երկիր Ծիրանի» կուսակցությունը շնորհավորել է Երևանի տոնը։

«Այս հոյակերտ ու պերճ, չքնաղ ու վեհ քաղաքը՝ ողջ հայության ոստանը՝ Երևանը, վեր խոյացավ  դարեր առաջ, խոյացավ՝ ի հավաստումն հայի շինարար ու արարչագործ ոգու: Բազմադարյա մեր պատմության ընթացքում կառուցեցինք Անի ու Բագավան, Կարս ու Դվին…, բայց դրանք բոլորը դարձան ավեր ու մոխրագույն հիշատակ: Սակայն ստեղծագործ հայը վերստին իր ճարտարապետական հանճարով կերտեց ՔԱՂԱՔԱՄԱՅՐ, որ դարերի խուռն բովով անցնելով, այսօր տոնում է իր 2800-ամյակը:

Մեր ջերմ ու հարազատ Երևա՛ն, քո հոգում անթեղված են բազմահատոր պատմություններ ու հիշողություններ, որոնք վկայությունն են մեր լինելության ու կենսապատումի, քո իմաստուն հայացքից և սեգ ճակատից ցոլում է համայն հայության միասնության կանչը, հողահավաք-ազգահավաքի անմար լույսը…

Մեր Շենգավիթ, Կարմիր Բլուր, հինավուրց Էրեբունի, եղի՛ր շեն ու կանգուն, թո՛ղ ամեն փողոց ու պուրակ դառնա լուսաշող ու կանաչապատ անկյուն, ուր հայն իրեն կզգա ապահով ու պաշտպանված, կնայենք քո նորաշունչ կառույցներին ու կհպարտանանք, որ դրանք ազգայինն են, մերը:

Ծնունդդ շնորհավո՛ր, մեր անգին ՔԱՂԱՔԱՄԱՅՐ, մեր բնօրրան ու հարատև հարազատ Էրեբունի-Երևան»,-ասված է կուսակցության տարածած հաղորդագրությունում:

Այս թեմայով
am