Թալանել են «Բանանց» ակումբի ավագ մենեջերի բնակարանը

Ոստիկանության Մաշտոցի բաժին է դիմել Հալաբյան փողոցի բնակիչ, 26-ամյա Արթուր Նազարեթյանը և հայտնել, որ հոկտեմբերի 20-ին՝ ժամը 19:00-ից մինչև հոկտեմբերի 21-ի ժամը 01:15-ն ընկած ժամանակահատվածում, անհայտ անձը կամ անձինք տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել են իր բնակարանի պատուհանը և 2-րդ հարկից գողացել խոշոր չափի ոսկյա զարդեր:

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ Արթուր Ն.-ն քննչական բաժնում հայտնել է, որ ինքը աշխատում է «Բանանց» ֆուտբոլային ակումբում՝ որպես ավագ մենեջեր:

 

Այս թեմայով
am