Լոպետեգի. Պետք է հասկանանք, թե ինչն ենք սխալ անում

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Խուլեն Լոպետեգին մեկկնաբանել է Իսպանիայի Լա Լիգայի 9-րդ տուրում «Լևանտեից» կրած պարտությունը.

«Պետք է հասկանանք, թե ինչն ենք սխալ անում: Հնարավոր է, որ պետք է փոխենք հանդիպման դինամիկան: Մենք պետք է շարունակենք պահեր ստեղծել ու դադարենք նյարդայնանալ: Այսօր մի քանի հատկանիշներում «Ռեալի» ֆուտբոլը լավ էր նայվում:

Ինչ վերաբերվում է թիմում իմ կարգավիճակին, ապա դա վերջին բանն է, որի մասին մտածում եմ: Առջևում շատ կարևոր հանդիպում ունենք Չեմպիոնների լիգայում»,- Լոպետեգիի խոսքերը մեջբերում է Marca-ն:

Այս պարտությունը «սերուցքայինների» համար երրորդ անընդմեջն էր: Բացի այս, Լա Լիգայում մադրիդցիները չեն հաղթել վերջին 4 խաղերում:

Այս թեմայով
am