Գիտնականները բացատրում են, թե ինչպես է մարդու եկամուտը կապված նրա վատ սովորությունների հետ

Social Metrics Commission կազմակերպության բրիտանական հետազոտողները պարզել են, որ յուրաքանչյուր սոցիալական դաս ունի իր վնասակար սովորությունները։ Պարզվել է, որ միջին ապահովվածությամբ բրիտանացիների 66%-ը և ցածր եկամուտով բրիտանացիների 58%-ը վերջին տարվա ընթացքում նորմայից շատ են խմել։ Միջին դասի 22%-ը նաև թմրանյութեր է օգտագործել, իսկ աղքատների ընդամենը՝ 13%-ը։

Եվ չնայած պարզվել է, որ ցածր եկամուտով մարդիկ ավելի քիչ են խմում և թմրանյութեր օգտագործում, նրանք էլ այլ բնագավառներում են «առաջ անցնում»։ Ցածր եկամուտ ունեցողներն ավելի շատ են ծխում, ավելի հաճախ են ֆիզիկական և հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ ունենում, և ավելի հաճախ են հաշմանդամություն ստանում։

Այս թեմայով
am